Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

ՈՒ՞ր է կո­րել այդ գու­մա­րը

ՈՒ՞ր է կո­րել այդ գու­մա­րը
17.11.2020 | 01:00

Փա­շի­նյա­նի ոտ­քե­րի տակ հո­ղը ե­րե­րա­լուն զու­գա­հեռ բաց­վում է նրա և իր կնոջ գու­մար­նե­րի պան­դո­րա­յի արկ­ղը։ Դեռևս ան­ցած տա­րի դեկ­տեմ­բե­րին «Դվին» հյու­րա­նո­ցում կա­յա­ցած հեր­թա­կան հան­գա­նա­կու­թյան ժա­մա­նակ Ան­նա Հա­կո­բյա­նը հայ­տա­րա­րեց թե սփյուռ­քա­հայ բա­րե­րար­նե­րից մե­կը խոս­տա­ցել է վճար­ման տես­քով կրկ­նա­պատ­կել հան­գա­նակ­ված գու­մա­րը։

Հի­շեց­նենք, որ հիմ­նադ­րա­մի դրա­մա­հա­վաք-ընթ­րի­քի ըն­թաց­քում հան­գա­նակ­վել է 700000000 ՀՀ դրամ: Բա­րե­րար Քրիս­տին Սի­մոնն էլ ե­րե­կո­յի ըն­թաց­քում տե­սաու­ղեր­ձով դի­մեց ներ­կա­նե­րին և խոս­տա­ցավ կրկ­նա­պատ­կել հան­գա­նակ­ված գու­մա­րը՝ դարձ­նե­լով այն 1400000000 ՀՀ դրամ: Սա­կայն ա­րի ու տես, որ ա­նու­նը կա, ա­մա­նում չկա։ «Իմ քայ­լը» հիմ­նադ­րա­մի հաշ­վետ­վու­թյան մեջ նման գու­մար գո­յու­թյուն չու­նի։ Այ­սինքն, «Իմ քայ­լը» հիմ­նադ­րա­մի պաշ­տո­նա­կան կայ­քում կրկ­նա­պատկ­ված 700 մլն դրա­մի մա­սին ոչ մի ակ­նարկ ան­գամ չկա։ ՈՒ՞ր է կո­րել այդ գու­մա­րը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 19288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ